Լրահոս
Օրվա լրահոսը

40%-ից ավելին սատարում է

Մարտ 01,2011 00:00

Շատ ամերիկացիներ սատարում են այն առեւտրական ընկերություններին, որոնք գործում են քրիստոնեական արժեքներին համապատասխան:
Ըստ «Barna» հետազոտական խմբի՝ ԱՄՆ-ում կատարած հետազոտության, մեծահասակ ամերիկացիների 43%-ը պատրաստ է առանց մտածելու գնել այդպիսի ընկերությունների արտադրանքը, պատասխանողների 51%-ն ասել է, թե իրենց համար միեւնույն է, եւ միայն 3%-ն է ասել, թե այդպիսի ընկերություններից ոչինչ չի գնի:
Հարցվածների մեկ երրորդը խոստովանել է, որ առավել գերադասում է ապրանք գնել այն ընկերություններից, որոնք սատարում եւ տարածում են քրիստոնեական հավատը: Հարցումը ցույց է տվել, որ քրիստոնեական արժեքների հետեւորդ ընկերությունների նկատմամբ հատկապես մեծ հետաքրքրություն կա Միջին Արեւմուտքի եւ հարավային նահանգների բնակչության շրջանում: Այդպիսի ընկերությունների արտադրանքով հատկապես հետաքրքրված են կանայք եւ տարեց մարդիկ (65 տարեկան եւ ավելի մեծ), փոքր երեխաներ ունեցող ամուսնացած զույգերը եւ ԱՄՆ-ում ժողովրդագրական ճգնաժամի տարիներին (1945-1955թթ.) ծնվածները: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի 45 տարեկանից երիտասարդ բնակիչներն ավելի քիչ են հետաքրքրված նման ընկերությունների գոյությամբ, իսկ 25 տարեկանից երիտասարդ բնակիչներն ամենից քիչ են հետաքրքրված: Ամերիկյան «C12» ընկերությունների խոշոր ցանցի, որի աշխատանքի հիմքում քրիստոնեական արժեքներն են, տնօրեն Դոն Բերֆուտը նման ձեռնարկությունների հաջողության հիմնական գաղտնիքը համարում է հուսալիությունը եւ ուշադրությունը սպառողի կարիքների հանդեպ: Հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 18 տարեկան եւ ավելի մեծ տարիքի 1000 բնակիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031