Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐՋՎԵԼ Է ՏԻՏԻԿԻ ԱՎՏՈՑԻՍՏԵՌՆԸ

Մարտ 30,2011 00:00

Մարտի 28-ի ստացված տեղեկության համաձայն, Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհին շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 պետհամարանիշի ավտոցիստեռնը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռնը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Զոհեր եւ վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա: Գազը նախատեսված է «DD» ընկերության համար, որի ներկայացուցիչը գտնվել է դեպքի վայրում:

Դեպքի վայր ժամանած երկու ավտոկռունկի միջոցով չի հաջողվել ուղղել ավտոցիստեռնը: Սահմանվել է հերթապահություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել