Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն չորեքշաբթի արձանագրում ենք, թե ՀՀ-ն ինչպիսի վարչապետ չպիտի ունենա»․ Անդրանիկ Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 18,2026 22:35 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ժողովուրդը որոշել է, որ ձեզ չի տալիս սահմանադրական մեծամասնություն, որ Սահմանադրությունը դնեք հանրաքվեի։ Մենք քվեարկելու ենք դեմ։ Ժողովուրդն արդեն որոշել է։ Ինչի՞ եք գալիս, անընդհատ սենց ասում՝ մեկ է՝ կմեռնեք, պատին կտանք։ Պարոն Ռուբինյան, այս շենքը Ձեր պատասխանատվության տակ է, սա ինչի՞ մասին է, սա քաղաքականության մասի՞ն է ամեն չորեքշաբթի։ Սա լո՞ւրջ է։ Այս դահլիճի վարկանիշը էս տեսակ քննարկումներով է ընկնում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դուք դեմ քվեարկեք Սահմանադրությանը, մենք գնալու ենք ընտրությունների։ Ստեղ հո դուք առաջին անգա՞մ չեք, ձեր տեղն ինչքան մարդ է եկել, գնացել այս ութ տարվա ընթացքում։ Կներեք, բայց դուք մեր հերթական «պասաժիրն» եք, կանգառ ենք անելու, ասելու ենք՝ ուշադրություն, դռները բացվում են, և ՀՀ-ն շարունակելու է։ Ներկայացնում եմ այն, ինչ սպասվում է ձեզ»։ Անդրանիկ Գևորգյանն էլ, ի պատասխան, հիշեցրեց՝ ոչ մեկ իշխանության հավերժ չի լինում․ «Ամեն չորեքշաբթի արձանագրում ենք, թե ՀՀ-ն ինչպիսի վարչապետ չպիտի ունենա»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30