Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԷԼԻՆԱՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ ՉԷ

Սեպտեմբեր 10,2011 00:00

\"\"Շենժենում (Չինաստան) շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի երկրորդ փուլը, որին մասնակցող 12 շախմատիստների մեջ է նաեւ Էլինա Դանիելյանը:
Երեկ կայացած երրորդ տուրում սեւերով հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստուհին արդեն 30-րդ քայլում պարտվեց Լիտվայի ներկայացուցիչ Վիկտորիա Չմիլիտեին: Ինչպես երեւում է, Էլինան այս մրցաշարին լավագույն մարզավիճակում չի ներկայացել: Նա կրել է երկու պարտություն, մեկ պարտիայում արել է ոչ-ոքի եւ 12 մասնակիցների մեջ կես միավորով Եկատերինա Կովալեւսկայայի (Ռուսաստան) եւ Բաթույագ Մոնգոնթուլի (Մոնղոլիա) հետ միասին կազմում է ետնապահների եռյակը:
Այսօր Դանիելյանը սպիտակներով հանդիպում է չինուհի Ռուան Լուֆեյի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել