Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"

 Երեկ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, թե Հայաստանի կառավարող համակարգի կադրերը, ունենալով մտավոր, մշակութային եւ քաղաքացիական  ցածր մակարդակ, ի վիճակի չեն դիմագրավելու երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Նրա խոսքով, 20 տարվա բոլոր գլխավոր ձեռքբերումները՝ Արցախի ազատագրումը, բանակը, Հայաստանի կայացումը  որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այսօր վտանգի տակ են. «Եվ դա՝ Հայաստանում տիրող անտարբերության եւ հասարակությանը համակած դեգրադացիայի պայմաններում: Այդ ամենը հնարավոր է, որովհետեւ Հայաստանը դարձել է մի քանի ընտանեկան կլանների, այլ ոչ թե մեկ մեծ հայկական ընտանիքի պատկանող պետություն»: Բանախոսը  փակուղային վիճակից դուրս գալու ելք է համարում Հայաստանում քաղաքական նոր դասակարգի ստեղծումը՝ բաղկացած երիտասարդությունը ներկայացնող քաղաքացիական նախաձեռնող խմբերից: Ըստ Չուգասզյանի՝ քանի որ Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ, վարչակարգի փոփոխման հարցն արդեն կախված է օդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930