Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐԺԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ Է

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ն դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետեւյալ փողոցներում.
Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա՝ Պռոշյան փողոցից մինչեւ Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Թումանյան փողոց:
Ոստիկանությունը խնդրում է վարորդներին՝ նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:
Տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչեւ ժամը 24.00-ն Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել