Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային գիտելիքներ՝ Գավառի վեց գյուղի 360 բնակչի

Հոկտեմբեր 26,2011 17:17

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ «Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպության «Համակարգիչ, դրա բաղկացուցիչ մասերը, ցանցեր եւ ինտերնետ» ծրագրով  Գավառի Նորատուս, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Գանձակ, Գեղարքունիք եւ Սարուխան գյուղերի 360 բնակիչների համար կազմակերպվել են անվճար ինտերնետային դասընթացներ՝ «Խաղաղության կորպուսի» կամավորների աջակցությամբ:

Ըստ «Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Շահզադյանի՝  ծրագրի նպատակն է Գեղարքունիքի մարզի համայնքներում նպաստել համակարգչային գիտելիքների տարածմանը, բնակիչների համակարգչային հմտությունների ձեռքբերմանը եւ ինտերնետի արդյունավետ օգտագործմանը: Ծրագրի մասնակիցները արդեն իրենք կարող են համակարգչային հմտություններ ուսուցանել իրենց համայնքներում:

 Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31