Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաստակենք մրցանակ տալու իրավունքը»

Նոյեմբեր 11,2011 11:50

Նախօրեին Հայաստան ժամանեց Apple-ի համահիմնադիր Սթիվեն Վոզնյակը՝ ստանալու ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը։ Անցյալ տարի այս մրցանակն առաջին անգամ շնորհվեց Intel-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին։

… Իհարկե, այս ամենը ողջունելի Է։ Հայաստան են այցելում ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող անձինք, շփվում ոլորտի մասնագետների, երիտասարդների հետ, նոր կապեր հաստատելու հնարավորություն ստեղծում։ Մյուս կողմից՝ շատերը չէին հրաժարվի մրցանակներից, հատկապես երբ դրանք երկրի նախագահն է շնորհում։ Խնդիրն այստեղ չէ, այլ մի՞թե Հայաստանն իրեն պիտի իրավունք, բարոյական իրավունք վերապահի մրցանակներ շնորհելու ՏՏ ոլորտում։ Մի՞թե Հայաստանը ոլորտի առաջատարներից է, ու ոլորտային նորարարությունների մեծ մասը «Պատրաստված  Հայաստանում» դրոշմն է կրում։ Կամ աշխարհը Հայաստանին որպես ոլորտի առաջատարի՞ է ճանաչում, միգուցե ՏՀՏ-ն տնտեսության գերակա ճյուղ հայտարարելն արդեն լիուլի բավարար է, որ նախագահին, թեկուզեւ առանձին ընկերությունների նախաձեռնությամբ, իրավունք վերապահվի մրցանակներ շռայլել:

 

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930