Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիերիստ չենք, մենք մարդիկ ենք»

Նոյեմբեր 16,2011 18:48

«Մենք ուսանողի կողքին ենք, ուսանողների պաշտպանությունը մեզ վրա է. դա կլինի սոցիալական, թե ուսանողական շահերի պաշտպանում, միջոցառումների կազմակերպում տարբեր միջբուհական, միջազգային ծրագրերի իրականացում: Այս ամենը իրականացվում է ուսխորհրդի կողմից»,- այսօր «Նովոստի -Արմենիա» մամուլի ակումբում ասաց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ` Սևակ Խաչատրյանը: Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Հակոբյանն էլ կարծում է, որ իրենց խնդիրն է բարձրացնել ուսանողին հետաքրքրող հարցերը, ապահովել փորձի փոխանակում ավագ սերունդի միջև:
«Առավոտ երիտասրդականի»  հետ զրույցում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ նշեց, որ  ուսխորհուրդը պետք է ուսանողի թիկունքին կանգնած լինի:  Խոսելով ուսխորհուրդների նախագահների կուսակցական լինելու և այդպես պաշտոններ ձեռք բերելու մասին՝ Սևակ Խաչատրյանն ասաց. «Կարիերիստ չենք, մենք մարդիկ ենք, ովքեր ուզում են ուսանողի կողքին լինել»: Համոզված է` նրանք, ովքեր այդպիսի նպատակ ունեն, միանգամից դուրս են մղվում ուսխորհրդի շարքերից: Ցոլակ Ակոպյանը, որպես քաղաքագետ, համաձայնվեց, որ կուսակցական գործիչների մեծ մասը ուսխորհրդի մեջ են: Ըստ նրա՝ եթե իրականացվում է որևէ հասարակական գործ, շատ հանգիստ կարող է լինել նաեւ՝ կուսակցական:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930