Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում ենք, որ տղաներին բերեն, հայրենիքում հուղարկավորենք». Ռիմա Առաքելյան. «168 ժամ»

Հոկտեմբեր 01,2026 10:59 Share

Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները շարունակում են հույսեր փայփայել, որ իրենց որդիները հայրենիքում շիրիմներ կունենան։

«Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքով՝ այս ամբողջ տարիների ընթացքում պայքարել են և հիմա էլ պայքարում են, որպեսզի իրենց որդիները հայրենիքում շիրիմ ունենան։

«2020 թվականի պատերազմից հետո բոլոր գերատեսչություններն ասում էին, որ զբաղվում են միայն 44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների ճակատագրով։ Մեր պայքարի արդյունքում հանձնաժողովը, որը գործում է ԱԱԾ տնօրենի նախագահությամբ, զբաղվում է բոլոր պատերազմներում անհետ կորած մեր որդիների ճակատագրով։ Այսինքն՝ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի պարտականությունը պետք է լինի բոլոր անհետ կորածների հայտնաբերումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռիմա Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների ծնողների վերքը թարմ է, շատ ժամանակ 90-ականներին անհետ կորած տղաների ծնողներով չեն ցանկանում գնալ գերատեսչություններում հանդիպումների, ուզում են, որ 44-օրյայում անհետ կորածների հարազատներն ավելի շատ ներկայացնեն իրենց խնդիրները։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս տարիների ընթացքում իրենց ձեռքի տակ են հայտնվել բազմաթիվ տեսանյութեր, որոնցում եղել են տղաներից շատերը։

«Մենք գիտենք որոշակի վայրեր, որտեղ հուղարկավորված են մեր տղաները։ Մենք ակնկալում ենք, որ այդ վայրերից մեր տղաներին հանեն ու բերեն հայրենիք, այստեղ հուղարկավորենք։ Մենք այդ վայրերն ասենք, Ադրբեջանի հետ բանակցեն ու տղաների շիրիմները բերեն հայրենիք»,- շեշտեց Ռիմա Առաքելյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031