Սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաղորդակցության և տեղեկատվության ոլորտի «Խոսքի ազատություն և լրագրողների անվտանգություն» բաժնի ծրագրերի ավագ պատասխանատու Մեհդի Բենչելահին։
Անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ անվտանգության ուժերի համար նախատեսված ծրագրին, մասնավորապես, խոսքի ազատության և լրագրողների անվտանգության ապահովման, ոստիկանության ու լրատվամիջոցների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համագործակցության հնարավորություններին։
Քննարկվել են ծրագրի շրջանակում իրավապահ մարմինների ծառայողների վերապատրաստմանն ու կրթական մոդուլների մշակմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է հանրային հաղորդակցության ոլորտում համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարություն



















































