Թե հաջորդը որ վարչական շրջանի ղեկավարին են պաշտոնանկ անելու, դեռ հայտնի չէ, սակայն բոլորին պարզ է, որ այս կադրային փոփոխություններն առաջիկա ընտրությունների նախապատրաստակաև աշխատանքների համատեքստում են։ Բնականաբար, կան թաղապետեր, որոնք անձեռնմխելի են՝ պայմանավորված իրենց վարչական լծակներով։ Թե ովքեր են պաշտոնանկության պոտենցիալ թեկնածուները, փորձեցինք պարզել դեռեւս պաշտոնավարող ղեկավարներից։ Դավիթաշեն շրջանի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Գեւորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է (ինչպես նաեւ ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոյի՝ Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին), ուստի անձեռնմխելիների շարքում է։ Երբ վերջինիս հարցրինք, թե հնարավո՞ր է հերթն իրեն էլ հասնի, նախ ծիծաղեց, ապա հավելեց. «Տեսականորեն՝իհարկե: Իսկգործնականում՝եսչեմկարծում:ԴավիթաշենվարչականշրջանիաշխատանքներըլավագույնսԵնգնահատվում»։ Մեր դիտարկմանը, թե ոչ ոք չի խոստովանում, որ վատ է աշխատում, պատասխանեց. «Ամենմարդաշխատումէիրհնարավորություններիսահմաններում»։ Ինչ վերաբերում է Գասպարյանով պայմանավորված անձեռնմխելիությանը, ասաց. «Չեմկարծում, որդակարողէպատճառհանդիսանալ, եսինքսայնպիսիմարդեմ, որԵթեհասկանամ՝եսանելուբանչունեմէսհամակարգում, դուրսկգամ։Քանիդեռտենդենցըդեպիլավնէ, ուրեմնշարունակումեմաշխատել»։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանն Աժ պատգամավոր, «Լֆիկ» մականունով Սամվել Ալեքսանյանի հովանավորյալն Է։ «ՊարոնԱլեքսանյաննառաջինմարդնԷ, որշատԷուզում, որվարչականշրջանիղեկավարնաշխատի։ԵթեեսչեմկարողանումարդարացնեմպարոնԱլեքսանյանիհույսերը, իհարկե, եսպատրաստեմհրաժարվելիմաշխատանքից, եւգամարդ, որըկկարողանաավելիլավաշխատել»,- պատասխանեցՕհանյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: