Որքան մոտենում է ամանորը, այնքան ավելի են շատանում «գրդոնչի», «չամուռ» ձմեռ պապերը: Շրջելով փողոցներով, նոր տարվա օրերի համար իրենց հաճախորդ «կպցնելով»` նրանք բառացիորեն կպչում են կանգառներում կանգնած ամեն անցորդի, հարցուփորձ անում` տանը երեխաներ կա՞ն, ու զոռով-շառով իրենց հեռախոսահամարը թողնում:«ԲարեւցավդտանեմեսՁմեռպապնեմ,տունըքանի՞երեխակա, նորտարունո՞րօրն ահարմար, եսէժանով`10 000 դրամով կգամձերտուն»,- Երեւանում այս օրերին Ձմեռ պապ-քաղաքացի ծանոթությունն այսպես է սկսվում: 25-26 տարեկան Ձմեռ պապին մի կերպ հասկացնելուց հետո, որ իր նման ամանորի խորհրդանիշ պատվիրելու կարիք չկա, տանն էլ փոքրիկներ չունեն՝ հնչում է հաջորդ առաջարկը. «ՋահելությաննուրախացնելուհամարՁմեռպապը կարա sexy Ձյունանուշի հետգա, բայց էս դեպքում գները մի քիչ կբարձանան: Ձեր ամուսնուն, սիրած մարդուն լավ նվեր կարաք անեք, դաժե կարաք Ձյունանուշ պատիվ տաք»,– ժպտալով շարունակում է երրորդմասցի ձմեռ պապն ու զոռով իր բջջայինի համարը խցկում ափիդ մեջ:
Հավելեմ, որ մարդկանց հետապնդող ձմեռ պապերը հիմնականում շրջում են Հանրապետության եւ Օպերայի հրապարակներում, «Լունապարկում», առեւտրի կենտրոնների մատակայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: