
Հիշեցնենք, որ վերջինս այլևս չի ղեկավարում քննչական խումբը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչության պետ:
Այսօրվա հանդիպման բուն առիթը քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանին լրագրողներին ներկայացնելն էր:
Պատասխանելով լրագրողների հարցերին Վահագն Հարությունյանն ասաց, որ մոտ 500 անձ է հարցաքննվել, կատարել է մոտ 150 լրացուցիչ հարցաքննություն՝ ոչ միայն քաղաքացիական անձանց, այլ նաև ոստիկանության աշխատակիցների շրջանում: Նախկին փոխոստիկանապետերը, որոնք ղեկավարել են օպերատիվ գործողությունները Ազատության հրապարակում, նույնպես հարցաքննվել են: Ճշտող հարցին՝ ո՞րն է եղել հարցաքննված ամենաբարձրաստիճան անձը, Հարությունյանը տարակուսեց, թե քննչական խումբը մարդկանց չի հարցաքննում ըստ զբաղեցրած պաշտոնների կամ քաղաքական հայացքների:
Կարդացեք նաև
Դիմագրավելով հարցերի տեղատարափը, քննչական խմբի նախկին ղեկավարն ասաց, որ չի ցանկանում ասուլիսը քաղաքական բանավեճի վերածել, միայն հայտարարեց, թե կան մարդիկ, որոնց ձեռնտու է, որպեսզի այս գործը չբացահայտվի եւ նրանք շահարկելու հնարավորություններ ունենան: Թե ո՞ւմ նկատի ունի՝ բանախոսը չմանրամասնեց: Գործով կա նաեւ մեկ հետախուզվող՝ Վիրաբ Մանուկյանը:
Իսկ հարցին, թե որքա՞ն կարող է տևել գործի նախաքննությունը, քննչական խմբի նախկին ղեկավարը պատասխանեց, որ այն կարող է տևել շատ երկար՝ կախված գործի ծավալից: Կոնկրետ այս դեպքում, ըստ նրա, նախաքննության ընթացքը երբեւէ չի կարող դադարել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































