Լրահոս
Օրվա լրահոսը

Սմարթֆոնները հնարավոր կլինի կառավարել հայացքով

Դեկտեմբեր 12,2011 16:37 Share

Դանիական Senseye ընկերությունը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ղեկավարել սմարթֆոնն՝ ընդամենն էկրանին նայելով: Այն աշխատում է դիմային տեսախցիկի ու ինֆրակարմիր լուսադիոդի օգնությամբ ու «հանում է հեռախոսը քնած ռեժիմից», երբ օգտագործողը նայում է էկրանին: Նույն տեխնոլոգիայն թույլ է տալիս թերթել տեքստը:

Այժմ նորաստեղծ ընկերությունը բանակցություններ է վարում Google-ի հետ՝ վերոհիշյալ տեխնոլոգիան Android-ում կիրառելու նպատակով: Սպասվում է, որ հայացքով կառավարվող առաջին սմարթֆոնը կթողարկվի 2013-ին:

Մշակումն առաջին անգամ ցուցադրվել է Mobile Startup Weekend միջոցառմանը, որը տեղի է ունեցել Կոպենհագենում ընթացիկ տարվա հունիսին:

Աչքերի շարժմանը հետևող տեխնոլոգիան նոր չէ: Ավելի վաղ Lenovo ընկերությունը ցուցադրեց հայացքով կառավարվող նոութբուք, որն աշխատում էր շվեդական Tobii տեխնոլոգիայով: Այն թույլ էր տալիս հայացքով բացել-փակել պատուհանները, ինչպես նաև թերթել էջերը:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031