Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալկմարի» դարպասապահը ծեծել է «Այաքսի» ֆանատին ու կարմիր քարտ ստացել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2011 10:53

Ֆուտբոլի Նիդեռլանդների գավաթի «Այաքս»-«Ալկմար» հանդիպումն անավարտ է  մնացել:
Խաղի 38-րդ րոպեին «Այաքսի» երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ եւ   հարձակվել հյուրերի դարպասապահ Էստեբար Ալվարադոյի վրա: Սակայն վերջինը  հասցրել է ինքն առաջին ոտքով հարվածել կարգազանցին, որից հետո սկսել է  ձեռքերով հարվածների տարափ տեղալ արդեն խոտածածկին հայտնված ֆուտբոլասերին,  ինչի համար գլխավոր մրցավարը նրան կարմիր քարտ է ցույց տվել՝ հեռացնելով  դաշտից, իսկ խաղն այդպես էլ չի շարունակվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031