Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքի անօթեւանները տեղափոխվում են ժամանակավոր կացարաններ

Դեկտեմբեր 23,2011 20:22

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը նախաձեռնել եւ մինչեւ ամանոր շարունակելու է  մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում եւ այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:

Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ եւ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել է անօթեւանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Բժիշկների կողմից իրականացվում է համալիր բուժզննություն: Առողջական խնդիրներ ունեցողներին կմատուցվեն բժշկական համապատասխան ծառայություններ:

Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշվառումից եւ խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաեւ անօթեւանների աշխատանքի տեղավորման եւ այլ հաստատություններ տեղափոխման հարցը:

«Գնահատելով խնդրի կարեւորությունն ու հաշվի առնելով վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ անդրադարձերը, մենք հուսով ենք, որ կառավարությունը կցուցաբերի համապատասխան աջակցություն եւ մեր գործընկերոջ`աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել ծրագրի շարունակականությունը»,- նշել է վարչության պետը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախաձեռնության եւ այն կյանքի կոչելու համար` խնամքի տակ անցած անօթեւանները նշել են, որ հատկապես ամանորից առաջ նման քայլի շնորհիվ իրենց համար սկսում է երկրորդ կյանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031