 Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին, ժամը 22։30-ից բոլոր երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու  տոնական համերգային ծրագրին և միասին դիմավորելու Ամանորը։
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին, ժամը 22։30-ից բոլոր երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու  տոնական համերգային ծրագրին և միասին դիմավորելու Ամանորը։Միջոցառումը կմեկնարկի տոնական եռաչափ գրաֆիկական շոու ծրագրով և կշարունակվի հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների ու համույթների ելույթներով։
Իսկ ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը։
Երևանի քաղաքապետարան



















































 
                                    
                                    
                                   