Դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ) արվեստագետների քաղաքականացվելու մասին հայտարարությանը, թե «Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման բան է, օգտագործեցին, գնաց», այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Մտավորականության բարեկրթության դաշտն է խոտորված, սովորաբար մտավորականի հզորությունն այն է, որ կարողանում է ճանապարհ հարթել ու հասարակությանը այն ճանապարհով տանել, որ մտածողությունը ոչ թե աղտ արտադրի, այլ՝ միտք, որ հասարակությունն ավելի հզորանա ու առաջ գնա»:
Նա հակադարձեց նաեւ դերասանի մեկ այլ հայտարարությանը, թե «էն մարդը, որ ստեղծում է օրենք,շիմպանզեի ուղեղ ունի»:ՀՀԿ խմբակցության ղեկավարն ի պատասխան ասաց. «Քաղաքական գործիչները տաղանդի հետեւանքներ չեն, նրանք սովորաբար տարիներ շարունակ պայքարում են ե՛ւ շիմպանզեների, եւ՛ նապաստակների, եւ՛ ճագարների դեմ, դրա համար էլ երբեմն հետադարձ անդուր արտահայտություններ են ստանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ