Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպան. Չարլզ Լոնսդեյլի փոխարեն մեր ԱԳՆ-ն երկու ուղեղ է ուղարկել

Հունվար 30,2012 13:40

 

Այսօր  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանում Բրիտանական խորհրդի  գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի  տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Վերջինս նշեց, որ չնայած իրենց իրականացրած ծրագրերը կրթամշակութային ոլորտում են, սակայն դրանք եւս նպաստում են Հայաստանի եվրաինտեգրմանը:

Aravot.am-ը տիկին Լիչին խնդրեց մեկնաբանել Հայաստանում ամուսիններով հերթագայության սկզբունքով աշխատելու մասին The Daily Mail-ի  ոչ բարենպաստ հրապարակումը եւ դրա հայաստանյան  անդրադարձները:

«Միացյալ Թագավորությունում միայն մի թերթ կար, որ բացասական հրապարակումներ արեց, եւ դա այն թերթը չէր, որը, մեղմ ասած, դրական վերաբերմունք ունի արտաքին գործերի նախարարության հանդեպ: Մենք  հասկանում ենք, որ սա սովորական նշանակում չէ, եւ մարդիկ հարցեր ունեն սրա վերաբերյալ: Հուսով եմ՝ այն բանից հետո, երբ մարդիկ հանդիպեն ինձ, ինչպես նաեւ  չորս ամիս հետո՝ իմ ամուսնուն, կհասկանան եւ կփոխեն իրենց կարծիքը, որովհետեւ մենք գտնում ենք, որ երկու ուղեղ, երկու նվիրված մարդ Հայաստանում իսկապես նվիրված աշխատելու են եւ դա հանդիպումների ընթացքում կլինի համոզիչ պատասխան բոլորի համար»,-պատասխանեց ՀՀ-ում մեծ Բրիտանիայի դեսպանը:

Հարցին՝ քաղաքական ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանից, տիկին Լիչը պատասխանեց. «Իմ նախորդը՝ դեսպան Չարլզ Լոնսդեյլը իր սերը գտավ Հայաստանում, միաժամանակ  նա այնքան լավ աշխատանք էր կատարել իր դեսպանության շրջանում, որ մեր արտաքին գործերի նախարարությունը ստիպված էր մեկ հոգու փոխարեն երկու մարդ ուղարկել նրան փոխարինելու համար: Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, հիմնական հարցը, որ գտնվում է  մեր ուշադրության առանցքում, դա ընտրությոնների նախապատրաստությունն է: Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արդար եւ ազատ ընտրությունների ստանձնած պարտավորության մասին հայտարարությունը, գիտենք, որ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն միասին լարված աշխատում են, որպեսզի առաջիկա ընտրությունները լինեն ամենաազատն ու արդարը: Սա կարեւոր պահ է հայ ժողովրդի համար, որպեսզի  նրանք լրացուցիչ մեկ քայլ անեն դեպի ժողովրդավարություն եւ եվրաինտեգրում: Կցանկանայի շեշտադրել, որ այն ազդեցություն է ունենալու բոլորի վրա…Ընտրությունները միայն ընտրությամբ զբաղվող չինովնիկներին չեն վերաբերում, այլ յուրաքանչյուր քաղաքացու: Այնպես որ,  ամեն ոք պետք է իմանա իր իրավունքները եւ ակտիվ մասնակցություն ունենա այս գործընթացներում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031