Լրահոս
Օրվա լրահոսը

4-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը կալանավորվեց

Հունվար 30,2012 22:07

Այսօր՝ հունվարի 30-ին, դռնփակ դատական նիստ էր տեղի ունենում Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ինչպես դատարանից հայտնեց  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր միջնորդությամբ դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 51-ամյա Գագիկ Գեղամյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Գ. Գեղամյանը,վ վարելով թիվ 22 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 0761Տ համարանիշի ավտոմեքենան, Նորք-Մարաշ 13 և 15 փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 4-ամյա Արշալույս Հովսեփյանին։

Վրաերթից հետո վարորդը երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել էր հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան մահացել էր։ Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ վրաերթի ժամանակ երեխան եղել էր մոր հետ, իսկ մոր գրկում մյուս փոքր երեխան էր։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ Գ. Գեղամյանը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031