Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունում սկսվել է կոլեգիայի ընդլայնված նիստը

Հունվար 31,2012 11:04

Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի նախագահությամբ ժամը 10.00-ին ոստիկանության վարչական շենքում սկսվել է ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընդլայնված նիստին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Նիստին ներկա են ՀՀ ոստիկանապետի տեղակալները, գլխավոր վարչությունների, վարչությունների, մարզային վարչությունների, բաժինների և բաժանմունքների պետերը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչության, ինտերպոլի ազգային բյուրոյի պատասխանատուները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և քննչական բաժինների և բաժանմունքների պետերը։

Կոլեգիայում լսվելու և քննարկվելու են ՀՀ ոստիկանության 2011 թվականին կատարված աշխատանքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031