Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին

Փետրվար 01,2012 14:46

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին և նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. «Ես և իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, լավագույն մարդու, պետական և քաղաքական գործչի առջև, խոստանում հավերժ պահել նրա հիշատակը, իսկ Հայկական բանակի ողջ անձնակազմով խիստ պարտավորվում կատարել նրա բոլոր պատգամները, լինել միշտ մարտունակ և ապահովել մեր բազմաչարչար ժողովրդի խաղաղ անդորրն ու արարումը»: Պաշտպանության նախարարը ի պահ թանգարանին է հանձնել «Մարտական ընկերոջս» հուշամեդալը` տրված Սեյրան Օհանյանի կողմից Վազգեն Սարգսյանին հետմահու:

Այնուհետև Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի ծնողների հետ զրուցել է հայոց բանակի անցած ուղու, ձեռքբերումների, խնդիրների և Վազգեն Սարգսյանի մասին հիշողություններից:

Ի նշան երախտագիտության՝ նախարար Օհանյանը Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Սարգսյանին պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

ՊՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829