Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ տեղյակ չէ, որ պատգամավորները տարիներ շարունակ կեղծ բժշկական տեղեկանքներ են ներկայացրել

Փետրվար 02,2012 12:07 Share

Ինչո՞ւ Սամվել Նիկոյանը նույն հետեւողականությամբ չի պայքարում այն պատգամավորների դեմ, որոնց  լրագրողները կնքել են «խրոնիկ հիվանդներ» անունով. չէ՞ որ այս դեպքում՝ նրանց նպատակը եւս մեկն է՝ խաբել ԱԺ ղեկավարությանը եւ իրենց բացակայությունները հարգելի ներկայացնել: Այսպիսին էր «ՉԻ» հարցադրումը: Մեզ համար անակնկալ էր, բայց փաստ. Նիկոյանը չգիտեր, որ պատգամավորների մեծամասնությունը հարգելի բացակայության համար ներկայացնում է կեղծ բժշկական  տեղեկանք: Հանդիպմանը ներկա  լրագրողներից մեկն անգամ պատմեց, որ, օրինակ, ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը ամեն անգամ տեղեկանք է ներկայացնու.մ, թե ինքը պառկած է եղել սննդային թունավորմամբ: «Ես էլ հա գրում եմ, որ էդ տղան անընդհատ չգիտի, թե ինչ է ուտում», նկատեց լրագրողը: Նիկոյանը հանդիպմանը ներկա ԱԺ իրավաբաններին ցուցում տվեց զբաղվել  այդ հարցով եւ իրեն զեկուցել, թե արդյո՞ք կան պատգամավորներ, որոնք կեղծ տեղեկանքներով փորձում են իրենց բացակայությունը հարգելի դարձնել:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829