Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Իրենց ասածն այն է, որ մենք շարունակելու ենք սրիկայություններ անելը, բայց մեզ սրիկա ասողներին կպատժենք. «Հրապարակ»

Օգոստոս 15,2026 11:15 Share

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այսօրվա խորհրդարանի վիճակին, ասաց.

– Տեւական ժամանակ է՝ արդեն ավելորդ է ուղղակի խոսելը այս երեւույթի մասին: Հայաստանի խորհրդարանում ռեսուրսների պայքար է գնում: Այնտեղ ո՛չ էթիկայի խնդիր, ո՛չ բարոյականության հարց եւ ո՛չ էլ կանոնակարգի խնդիր կա: Իշխանությունը կարծում է, որ եթե իրենք շատ են, ապա իրենց ամեն ինչ կարելի է: Այս սկզբունքով են նրանք առաջնորդվում: Միջանցքներում կան պահպանության ծառայության աշխատակիցներ, որոնք կատարում են իշխանության բոլոր հրահանգները: Ամբողջ խնդիրը սա է: Հույս ունենալ, որ այս մարդիկ բարոյականություն կունենան կամ ազգային մտքեր կհայտնեն ամբիոնից, արժեհամակարգ կթելադրեն եւ այլն, ես չունեմ նման ակնկալիքներ եւ բոլորին խորհուրդ կտամ չունենալ… Ես առհասարակ որոշել եմ խնայել իմ նյարդերը եւ այլեւս չհետեւել ԱԺ նիստերին:

– Իշխանական պատգամավորները ընդդիմադիրների հայտարարություններն են գրաքննության ենթարկում: Օրինակ, պատգամավոր Էդգար Ղազարյանին երեկվանից թիրախավորել են այն բանի համար, որ նա ՔՊ-ականների գործողություններին տվել է «սրիկայաբար» որակումը: Սա ի՞նչ երեւույթ է: Իշխանավորներն ունե՞ն իրավունք ընդդիմության բառամթերքը որոշելու:

– Խնդիրը հետեւյալն է` նրանց համար սրիկա լինելն ավելի պատվաբեր ու հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը: Անբարոյականների մոտ էլ է այդպես: Իրենց համար իրենց անբարոյականությունն ավելի պատվաբեր է, քան այն, որ իրենց դիմում ես իրենց անունով: Գողերի համար էլ գող լինելն է ավելի պատվաբեր, սակայն երբ հիշեցնում ես իրենց գող լինելու մասին, դրանից խիստ վիրավորվում են: Դա է իրականությունը: Այս մարդիկ հիմա, փաստորեն, շատ նորմալ են համարում սրիկայություններ անելը, բայց մի արտահայտությունից բորբոքվում են: Բայց չէ՞ որ նրանց քայլերն իրականում սրիկայաբար քայլեր են, ի դեպ, դա ամենամեղմ բառն է, որ բնութագրում է այդ թիմին: Իրենց ասածն այն է, որ մենք շարունակելու ենք սրիկայություններ անելը, բայց մեզ սրիկա ասողներին կպատժենք: Իրենք շարունակելու են իրենց ապազգային քայլերը, ոչ մի այլանդակության առաջ կանգ չեն առնելու, դա օքեյ է, բայց, այ, եթե ինչ-որ մեկը համարձակվի խոսել այդ մասին, դուրս կշպրտենք ԱԺ դահլիճից, կծեծենք, կջարդենք նրան, ինչ ուզենք` կանենք, մի խոսքով:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31