Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին պատգամավորը եկել է Մարգար Օհանյանի դատին (ֆոտոշարք)

Փետրվար 02,2012 12:31 Share

Այսօր՝ փետրվարի 2-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական նշրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լևոնյանի, Սամվել Մախմուրյանի գործով դատավարությունը։

Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դատարանում վկայություն է տալիս ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը։

Մինչ Արշակյանին լսելը, դատավոր Մխիթար Պապոյանը դատարանին հայտնեց, որ փետրվարի 1-ին դատարան դիմում է մուտք եղել ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանի կողմից, որով հա հայտնել է դատարանին, որ նախորդ դատական նիստի ժամանակ իր կողմից դատարանում տրված վկայությունների պահին եղել է հուզված, կաշկանդված, քանի որ առաջին անգամ է նման դեպքի առնչվել, ուստի խնդրել է դատավորից ու դատարանից որպես հիմք ընդունել նախաքննչական մարմնում տված իր ցուցմունքը։

Ի դեպ, այսօր դատարանի դահլիճում է գտնվում նաև ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829