Aravot.am-ը շարունակում է տարբեր կուսակցություններից ճշտել, թե, այնուամենայնիվ, որտե՞ղ են գործարար Սիլվա Համբարձումյանին գրկաբաց սպասում եւ ո՞ր կուսակցությունն իսկապես ունի վերջերս մեծ աղմուկ հանած կնոջ պահանջարկը:
Այսօր այդ մասին մեր հարցից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն անկեղծորեն զարմացել էր. «Սիլվա Համբարձումյա՞նն ով է»: Մենք սկսեցինք պատմել, թե այն կինը, որին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ապտակել էր, որ ինքը դատի էր տվել մարզպետին:
Դեպքերի մանրամասները լսելուց հետո պարոն Արզումանյանը «տեղը բերեց». «Հա, իմացա, բայցչեմճանաչումայդտիկնոջը, չգիտեմ, առաջինանգամեմլսում: Մենքգրկաբացենքբոլորազատդեմոկրատներիհամար, սաբացկուսակցությունէ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: