«Իմիջիայլոց, Սիլվա Համբարձումյանը զանգել էր ինձ, ասաց, որ 24 թվականից հետ եմ տվել պետությանը: Մի քանի անգամ զանգել եմ և՛ ԱԱԾ-ին, և՛ Ընդերքի տեսչական մարմնին, և՛ Էկոպարեկին, ասում եմ՝ թալանում են պետական հանքը, թալանում են, ոչ մեկ բան չի անում երկու տարի»,- խորհրդարանում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Տերտերասարի հանքի խնդրին՝ հավելելով՝ հանքը որ օգտագործում են, դուրս եկավ ավտոմեքենան, սկսեց գնալ, պարեկը տեսնում է, Էկոպարեկը տեսնում է․ «Դե ջհանդամ, ապօրինի ձեռնարկատիրություն է։ Հանկարծ մի հատ խուլ գյուղում մեկը փորձի մի հատ բաժակ վաճառել, կգա հարկայինը, կբռնի, կտուգանի: Բայց արի ու տես՝ հանքը օգտագործում են, հանքանյութը տանում, մշակում են, հետո մի հատ էլ արտահանում են, մաքսայինը խաբար չի, հարկայինը խաբար չի, ԱԱԾ-ն էլ խաբար չի։ Իմիջիայլոց, տիկին Համբարձումյանն ասում էր, որ ինքը կաշառքները չի տվել»։
Հիշեցնենք, օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ սկանդալային գործարար Սիլվա Համբարձումյանը Տերտերասարի հանքը երկու տարի ապօրինի շահագործել է։
Մեսրոպ Մանուկյանը խոսեց նաեւ առաջիկայում կայանալիք COP համաժողովից, ասաց՝ միջոցառման համար նախատեսված է շուրջ 10 միլիարդ դրամ ծախս․ 8.44 միլիարդ կառավարության որոշմամբ, 1.8 միլիարդ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ և 1.11 միլիարդ դրամ, և դրան գումարած նաև քաղաքապետարանի ծախսերը․ «Ինչն է հետաքրքիր, որ դրա դիմաց պետությունը մասնավորում ներդրում է կատարում, և չես կարողանում հասկանալ, թե պետական մեծ ներդրումը որ կատարվում է մասնավոր ընկերությանը պատկանող օբյեկտում, ի՞նչ մեխանիզմով է պաշտպանվում պետական շահը, թե չէ։ Որովհետև ասում է՝ վերջում 400 օր կարող է պետությունը այդ «Մերիդիան»-ի տարածքը ձրի վերցնի, օգտագործի: Եվ եթե գումարայինի ենք վերածում, ստացվում է՝ մեկ օրվա վարձը հետագայում պետության վրա նստում է շուրջ 30 միլիոն դրամ: Հիմա այստեղ կոռուպցիա կա՞, թե՞ չկա, պարոն Մխիթարյան, մի հատ ուզում էի այդ կարծիքը պարոն Սիմիդյանի հետ մի հատ կիսվեինք իրար հետ, հասկանայինք: Այո՛, COP-ը շատ-շատ լավ է, որ Հայաստանում է տեղի ունենում, բայց մի հատ հետաքրքիր խնդրանք էլի ՔՊ-ականներին․ ժողովո՛ւրդ, ով որ մասնակցում է այդ COP-ի միջոցառումներին, խնդրում եմ ձեզ՝ հանկարծ չհամարձակվեք Մոնթե Մելքոնյան փողոցով հյուրերին տանեք: Գիտե՞ք ինչի համար: Մի հատ նայեք՝ շինաղբը ոնց է վերացրել ՔՊ-ական քաղաքային իշխանությունը Մոնթե Մելքոնյանի աջ ու ձախ կողմերը: Աջ ու ձախ կողմերը անցյալ տարի 20 օր ամեն օր, գիշեր-ցերեկ կռիվ արեցի, եկան աջ կողմը մաքրեցին, ժողովուրդ ջան, ձախ կողմը… Ձախ կողմը հեսա ցույց կտամ, դրոնով տարել նկարել եմ, մնացել է շինարարական աղբը»։
«Որ քաղաքի ծառերը որ կտրում եք, փայտերը հավաքում եք, տանում եք Ավանում ֆուտբոլի ակադեմիայի կողքը վառում եք, թունավորում եք ժողովրդին, իրենք գիտե՞ն, թե՞ չգիտեն այդ COP-ի ժողովուրդը, ով եք դուք։ Չէ, գիտե՞ն, թե՞ չէ․ նկարները հեսա բոլորը բերել եմ, ցույց տամ ձեզ»,- շարունակեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































