Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ջուսի՝ միս ուտելով, թե առանց մսի երազանքդ կկատարվի…

Փետրվար 21,2012 20:26

Երգչուհի Ջուսը (Juice)Պահք չի պահում, որովհետեւ առանց մսի չի կարող: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ  ընդհանրապես ինքն այդ «օրենքներին» չի հետեւում, բայց իր շրջապատում  կան մարդիկ, որոնք ամեն տարի պարտադիր Պահք են պահում: «Իհարկե՝ Պահքն իր խորհուրդն ունի, ասում են՝ դրանից հետո ուղեղն ավելի մաքուր է դառնում, ամեն ինչ ավելի ճիշտ ես ընկալում, բայց իմ պարագայում հակառակը կլինի՝ իմ  էներգիան կկորի, եթե միս չուտեմ»:

Ջուսը տեղյակ է, որ Պահքի շրջանում կենդանական սնունդ չօգտագործելուց բացի, պետք է չստել, չհայհոյել, մեղք չգործել, սակայն, ըստ նրա ,շատ Պահք պահողներ  կան, որ 48 օր իրենց մի կերպ են զսպում՝ «48 օրից հետո այնպես են հայհոյում, այնքան միս են ուտում…»:

Juice-ը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ Պահքի շրջանում պահված երազանքն իրականանում է՝ «կարծում եմ, որ առանց Պահքի էլ եթե  հավատաս, հավատք ունենաս, միս ուտելով, թե առանց մսի՝ անպայման երազանքդ կկատարվի»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829