Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյան. «ԲՀԿ-ի ինքնուրույնությունը պահպանելու արդյունքում տեղի ունեցավ Օսկանյանի մուտքը»

Փետրվար 23,2012 19:57

Մի քանի ամիս առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը վստահեցրել էր, որ ԲՀԿ-ն կոալիցիայի ներսում ինքնուրույնություն  է ձեռք բերել: Մենք հետաքրքրվեցինք՝ չի՞ փոխվել ձեր կարծիքը՝ ԲՀԿ-ի մասին. «Եթե իրենք միավորվեին մեկ ցուցակով, գնային ՀՀԿ-ի հետ, դա կլիներ ինքնուրույնության կորուստ, եթե պահեին, իրենց ինքնուրույնությունը կընդգծեին: Հենց այդպես էլ եղավ, ԲՀԿ-ն ընդգծեց իր ինքնուրույնությունը: Այդ ինքնուրույնությունը պահպանելու արդյունքում էլ տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի մուտքը»:  Պարոն Ռուստամյանի գնահատմամբ՝  դա լավ բան է, որովհետեւ որքան ինքնուրույն լինեն քաղաքական ուժերը, մրցակցությունն այնքան իրական կդառնա. «Մարդիկ այլընտրանքի հնարավորություն կունենան, սեւ ու սպիտակի մեջ չեն անընդհատ գտնվի եւ երկիրը դրանից կշահի: Դրա համար քաղաքական դաշտի կայացման իմաստով շատ կարեւորում ենք, որ քաղաքական ուժերն ինքնուրույնությունը պահպանեն: Ոչ թե միանան, կորցնեն իրենց տեսակը: Քաղաքական ուժերը բանավիճելով պետք է գտնեն ճիշտ լուծումները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829