Լրահոս
Օրվա լրահոսը

«Գթասրտության նվիրյալ» հուշամեդալ՝ Ռագըփ Զարաքոլուին

Փետրվար 28,2012 16:54

«Դուռ» բազմամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ փետրվար ամիսը հայտարարվել է թուրք գրող, հրապարակախոս, գրահրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուին զորակցելու ամիս: Հրապարակախոսը շարունակում է մնալ բանտում՝ հայանպաստ հայտարարությունների ու ձեռնարկների պատճառով:

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում հայ գրողների եւ մտավորականների կողմից հավաքվեց գրքերի հերթական խմբաքանակը, որն առաջիկայում կուղարկվի թուրքական բանտ: Ինչպես նշեց «Դուռ» բազմամշակութային հ/կ նախագահ Հասմիկ Պողոսյանը, իրենց նպատակն է` աջակից լինել Զարաքոլուին եւ նպաստել նրա գործունեությանը. «Դա մշակույթի միջոցով ենք անում, որն ամենակարճ ճանապարհն է դեպի Թուրքիայում ապրող ժողովուրդները: Այս կերպ կնպաստենք ազգամիջյան ատելության նվազեցմանը»:

Զարաքոլուի ընտանիքի բարեկամ, կինոռեժիսոր Սարգիս Հացպանյանը նշեց, որ 1976թ.-ից գործող «Բելգե» հրատարակչության միջոցով թուրք գրողն ու նրա հանգուցյալ կինը «կոտրել» են Թուրքիայում առկա որոշ կարծրատիպեր` հրատարակելով արգելված թեմաներով գրքեր: «Զարաքոլուն իմ ճանաչած ամենաազնիվ ու անմեղ մարդն է, որը գրչից բացի` ուրիշ զենք չի վերցրել ձեռքը: Նա մտավորական է ` իր մարմնի բոլոր բջիջներով»,- ասաց Ս. Հացպանյանը:

Ակցիայի փակմանը Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը Ռագըփ Զարաքոլուին արժանացրեց «Գթասրտության նվիրյալ» հուշամեդալի` մարդասիրական սկզբունքների եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար:

Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են Նոբելյան կոմիտեին՝ 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը թուրք գրողին շնորհելու առաջարկով:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829