Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը հեռուստաընկերությանն օգնում է գտնել տաղանդավոր ընտանիքներ

Փետրվար 28,2012 22:13

Փետրվարի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը  մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է  հերթական աշխատանքային խորհրդակցությունը:   Մարզպետարանի ինտերնետային կայքը (tavush.gov.am)  տեղեկացնում է, որ մարզպետը ի թիվս այլ   հանձնարարականների մարզպետարանի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հանձնարարել է «պատրաստել շրջաբերական` համայնքների ղեկավարներին` ապահովելով իրազեկումը Հանրային հեռուստաընկերության եթերում «Իմ տաղանդավոր ընտանիքը» հեռուստանախագծի մեկնարկի և Տավուշի մարզում այդ նպատակով կայանալիք ընտրության վերաբերյալ»:

Հետաքրքիր է, եթե Հանրային հեռուստաընկերությունը  սկսի իրականացնել «Հայ  գեղեցկուհի» հեռուստածրագիրը,  Արմեն Ղուլարյանը  գյուղապետերին կհորդորի՞  ապահովել  այդ նախագծին  Տավուշի գեղեցկուհիների մասնակցությունը:

Հ.Գ.- Նկատենք, որ նույն հաղորդման համար տաղանդավոր ընտանիքներ փնտրելու մասին հայտարարություններ են տարածվել նաեւ ՀՀ մյուս մարզերի մարզպետարանների պաշտոնական կայքէջերում, մասնավորապես` Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արարատի, Արմավիրի:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829