Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գեղեցկուհին թալանել է Հիլթոնների աստղային ընտանիքը

Մարտ 03,2012 09:35

Նիկի Հիլթոն

Հանրահայտ Փերիս Հիլթոնի քույրը՝ Նիկին, դարձել է իր իսկ քարտուղարուհու մեքենայությունների զոհը, որը ոչ միայն ջերմ հարաբերություններ է հաստատել ամուսնու՝ Թոդ Մայսթերի հետ, այլեւ հաջողացրել է նրանց ընտանիքից մոտ $ 1,6 միլիոն գողանալ:
Այդ խարդախը Ռենատա Շամկարովա անունով 27-ամյա մի ռուս գեղեցկուհի է: Թե ինչպես է նա դարձել Հիլթոն աստղային ընտանիքի քարտուղարուհին, պարզ չէ: Հայտնի  է միայն այն, որ Ռենատան դրանից առաջ աշխատել է որպես մոդել եւ դերասանուհի:
Շամկարովան մեկ տարում այնքան է մտերմացել Թոդի հետ, որ սկսել է ազատ օգտվել նրա էլիտար կրեդիտ քարտից: Ավելին, Ռենատան Թոդի «American Express» էլիտար «սեւ» քարտերից մեկը, իսկ այդպիսիների թիվն աշխարհում 100 հազարի չի հասնում եւ անսահմանափակ գնումներ կատարելու իրավունք է տալիս, գրանցել է իր անունով ու թանկարժեք զարդեղեն, բնակարանի կահույք գնել, շրջել ամբողջ աշխարհով՝ հանգրվանելով հինգ աստղանի հյուրանոցներում:
Ներկայումս Շամկարովան ձերբակալված է եւ նրան լուրջ մեղադրանքներ են ներկայացված:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031