Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պոզ ու պոչ մի կպցրեք» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Մարտ 03,2012 17:54 Share

Այսօր Մաշտոցի այգում ստորագրահավաք էր կազմակերպվել: 5000-ից ավելի քաղաքացիներ իրենց ստորագրությունն էին դրել` պահանջելով անհապաղ ապամոնտաժել Մաշտոցի հարային պուրակում կառուցվող բոլոր շինություններ: Հարյուրավոր քաղաքացիներ ու բնապահպաններ թմբուկներով, «այ-գին մերն է», «ա-պա-մոն-տա-ժում» կոչերով տոնում էին ինքնորոշված քաղաքացու ծնունդը Մաշտոցի պուրակում: Այգում նաեւ կազմակերպվել էր մեծ բնապահպանական ֆորում, եւ բնապահպանները քաղաքացիներին ներկայացնում էին, թե ինչպես են ավերել Երեւանը, Ջերմուկը, Երեւանյան լճի տարածքը դարձրել են աղբանոց:

Նախաձեռնության ակտիվիստները զարմացած էին այն «պոզ ու պոչից», որ իրենց կպցնում են հանրապետական մի շարք պատգամավորներն ու իշխանության ներկայացուցիչները` ասելով, թե քաղաքականացված զանգված է հավաքվել, փի-ար են անում եւ այլն. «Մեզ պոզ ու պոչ մի կպցրեք, իբր երկրի վիճակն  ապակայունացնող զանգված ենք, կուսակցական խաղեր ենք տալիս: Մենք մտահոգված քաղաքացի ենք: Ասում են, թե այգին զիբիլանոց է: Բայց հարց է առաջանում, ինչու են թույլ տվել, որ այգին դառնա զիբիլանոց»,- քաղաքապետին հարց էին տալիս բնապահպանները:

Բնապահպան Մերի Խաչատրյանի խոսքերով` պաշտոնատար անձինք իրարամերժ ելույթներ են ունենում. «Քաղաքապետը հայտարարում է, թե սեփականատերերին են փոխհատուցում Աբովյան փողոցի, իսկ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարում է, թե սեփականատեր գոյություն չունի: Մի բան պարզ է, այդ որոշումն ապօրինի է, եւ մենք պահանջում ենք` անհապաղ անվավեր ճանաչել կրպակներ տեղադրելու մասին որոշումը»:

Բնապահպանները նաեւ նշում էին, որ իրենք ապացուցել են ամենակարեւորը` «1+1=11, ոչ թե 2, մենք կարող ենք բոլորին հասկացնել, որ այգին մերն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031