Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան՝ «ինտերնետի թշնամիների» ցանկում, Ռուսաստանն ու Թուրքիան՝ «հսկողության տակ». «Լրագրողներ առանց սահմանների»

Մարտ 12,2012 21:16

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակել է «Ինտերնետի թշնամիներ» զեկույցը:

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ զեկույցում ներկայացած ցանկում ներառվել են պետություններ, որոնք խոչընդոտներ են ստեղծում համացանցում խոսքի և արտահայտման ազատության համար, ինչպես նաև սահմանափակում են մուտքը դեպի ինտերնետ:

«Լրագրողներ առանց սահմանների» կողմից կազմված ցանկը ներառում է այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չինաստանը, Մյանման և Հյուսիսային Կորեան, սակայն ցանկում որպես «ինտերնետի թշնամիներ» նշվել են նաև Ֆրանսիան և Ավստրալիան:

«Ինտերնետի թշնամիներ» ցանկում որպես «հսկողության տակ» հայտնված պետություններ այս տարի հիշատակվել են Ռուսաստանն ու Թուրքիան:

Ըստ իրավապաշտպանների, Ռուսաստանն ներառվել է ցանկում՝ բրոգերների ձերբակալությունների և «ծայրահեղական» կայքերը փակելու պատճառով:

«Վարչակարգի քարոզչությունն ինտերնետում գնալով է՛լ ավելի մեծ տարածում է գտնում: Առկա է ինտերնետը քաղաքական վերահսկողության գործիքի վերածելու վտանգ», – նշում են իրավապաշտպանները:

«Լրագրողներ առանց սահմանների»-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ Թուրքիայում քննարկման համար արգելված թեմաները, որոնք հիմնականում վերաբերվում են Աթաթուրքին, բանակին, փոքրամասնություններին, հիմնականում՝ հայերին և քրդերին, ինչպես նաև «ազգային պատվին» վերաբերվող թեմաներին արդեն իսկ դարձել են մի քանի հազար կայքի, այդ թվում՝ «YouTube»-ը արգելափակելու պատճառը:

«Լրագրողներ առանց սահմանների»-ի իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում որպես Թուրքիայում իրականացվող «առցանց ահաբեկչության» օրինակ է ներկայացվել 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կողմից հիմնադրված «Ակոս» թերթի կայքի աշխատանքի խաթարումը, որն իրականացվել է 2010 թվականին՝ Դինքի սպանությունն իրագործողների համախոհների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031