Լրահոս
Օրվա լրահոսը

Իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգն» ու «ՎԱԶ 2107»–ը. կա 3 վիրավոր

Մարտ 13,2012 21:34

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 12-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 24 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել 34-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 59 ՏՍ 999 համարանիշի և 54-ամյա Հակոբ Պողոսյանի վարած, «Սվիտ վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 0896 համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդն ու նրա ուղևորներ 79-ամյա Սիրանուշ Մանուկյանը և Ալեքսան Պետրոսյանը, ում ծննդյան թվականը ճշտվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031