Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն երկու դեպքում էլ մերժեց

Մարտ 24,2012 18:49

Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող երկու թեկնածուների միջեւ դեռեւս չսկսված ընտրապայքարն արդեն սուր երանգներ է ստանում։ Այստեղ պատգամավորական աթոռի համար պայքարում են գեներալ Սեյրան Սարոյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում քննում էր Հակոբյանի դիմումը, որով վերջինս պնդում էր, թե Սեյրան Սարոյանը վերջին հինգ տարում մշտապես չի բնակվել հանրապետությունում եւ պահանջում էր մերժել Սարոյանի գրանցումը։ Որպես նախադեպ, Հակոբյանն իր դիմումի մեջ նշում էր այն փաստը, որ ոստիկանությունն արդեն մերժել է ՀԱԿ ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանին եւ Օրինաց երկրի անդամ Էդուարդ Մադաթյանին մշտական բնակության մասին տեղեկանք տրամադրել։ ԿԸՀ-ն միաձայն որոշեց՝դիմումի հասցեատերն ինքը չէ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031