Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնը «փակում» է պոռնիկներին

Ապրիլ 03,2012 11:20 Share

Լոնդոնը շարունակում է նախապատրաստվել օլիմպիական խաղերին:
Անգլիայի իշխանությունները որոշել են Խաղերի օրերին մայրաքաղաքի բոլոր կենտրոնական ու խոշոր փողոցները մաքրել պոռնիկներից՝ խստագույնս արգելելով նրանց գործունեությունը: Քաղաքապետարանն արդեն հայտարարել է, որ գիշերային վճարովի ծառայություն մատուցող բոլոր աղջիկները կմեկուսացվեն Լոնդոնի արվարձաններում, ուր չեն հասնում օլիմպիական կրակի ճառագայթները: «Օլիմպիադայի մոտենալուն զուգընթաց պոռնիկների ակտիվությունն աճում է», – խոստովանել է Լոնդոնի իշխանությունների ներկայացուցիչ Էնդրյու Բոֆֆը:
Հիշեցնենք, որ կազմակերպիչները վերջերս  արտասահմանցիներին արգելել են նաեւ օլիմպիական խաղերի ընթացքում ամուսնանալ Անգլիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել