Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղեստինցի դարպասապահը կրակել է Իսրայելի զինվորների վրա՞

Ապրիլ 04,2012 11:20

 Ֆուտբոլի Պաղեստինի օլիմպիական հավաքականի դարպասապահ Օմար Աբու Ռավիսը ձերբակալվել է:
Նա կասկածվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ իսրայելական զինվորների վրա կրակելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել հունվարին, սակայն այդ տեղեկատվությունը հրապարակելու իրավունք տրվել է օրերս: «Isra.com»-ի փոխանցմամբ ֆուտբոլիստի հետ ձերբակալվել է եւս 12 մարդ: Սակայն Պաղեստինի Ինքնավարության ղեկավարությունը դարպասապահի ձերբակալման հարցով պաշտոնական բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ նշելով, որ Ռամալի շրջանում կատարված անկարգությունների ժամանակ պաղեստինցիների արձակած կրակոցներից իսրայելցի ոչ մի զինվոր չի տուժել: Իսկ ավտոմատը Աբու Ռավիսին տվել է Պաղեստինի անվտանգության ծառայության սպաներից մեկը:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30