Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարվածությունից մինչև զզվանք ու ջիջիլ. Շրջայց ֆեյսբուքում

Ապրիլ 04,2012 15:01

Շաբաթը դեռ նոր է սկսվել, բայց ֆեյսբուքն արդեն իսկ հասցրել է աչքի ընկել իր «ավանդական» հարցերով: Որոշեցինք շրջայց կատարել սոցցանցում ու հանդիպեցինք «Սիրո պատմություններ» էջի կողմից ուղղված հարցի՝ «սիրահարվա՞ծ եք»: Առաջին հայացքից լուրջ, պարզ ու հասարակ հարց է, բայց ոչ մեկի մտքով չի էլ անցնի, որ այդ լուրջ հարցի տակ կարող է մի լավ ծիծաղել: Պատճառը «ջրիկ» պատասխաններն են: Ամենաուշագրավները ներկայացնում ենք Ձեզ.

«Չէ, թեթև մրսած եմ», «բա ուրի՞շ, տնեցիք ո՞նց են», «տատին լավա‘, թեհլը բրդելով եք խոդի քցում», «բա կուխնյան ասֆալտիք», «էտ ո՞րն ա, մենք չենք անցում», « պապին լավ ատամ հանե՞ց» :D:

Դե ջիջիլ, ես ունեմ, դու չունես. Ոոոոոչ, ամենևին էլ ես Ձեզ հետ չէի: Ուղղակի սա էլ է ֆեյսբուքյան հարց, որին հնարավոր է ինքներդ պատասխանած լինեք :P: Իսկ պատասխաննե՞րը: Այստեղ են ասել` «վերջն» են: Պարզվում է` 66 մարդ ունի այնպիսի բան, որ չունեն աղջիկները :D, իսկ ուրիշները էլ ի՞նչ ունեն, որ դուք չունեք`  առանց մեկնաբանության. Չիշիկ, բեգեմենտիկներով տռուսիկ, վեբ տեսախցիկ, համալասարանում լավ ծանոթ, գանտել, նոր ջինս, շատ փոքր քիթ, անձնագրի լավ նկար, համակարգիչ, վիլյուրից սպարծիվկա :D:

Երբևէ մտածե’լ եք` ինչի՞ց եք զզվում: Օրինակ՛ ֆեյսբուքի օգտատերերից մեկը մտածել է ու բարձրաձայնել, չմոռանալով պատասխանների մասին. Անձամբ նա զզվում է մեծ-մեծ խոսողներից, ծիծակ կոշիկներից, Ռեալ-Մադրիդից ու սոխով ժարիտից:

Ուրիշ ինչի՞ց կարելի է զզվել: Ասենք՛ աղջիկներից, ովքեր տեղյակ չեն ֆուտբոլից, բայց իրենց նենց են պահում, որ աշխարհի գիտակն են կամ վատ ընկերներից, միջանկյալ քննություններից, Էմին Դավիդովից և այլն: Եղել են նաև օգտատերեր, ովքեր առաջարկել էին իրնեց տարբերակը. Առավոտյան շուտ արթնանալուց, դպրոցի զուգարաններից, քյարթուներից:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30