Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Օսկանյանն այս տարիների ընթացքում ոչինչ չի սովորել»

Ապրիլ 04,2012 20:18

«Նախկին արտգործնախարարի մոտ դեռեւս նախարար եղած ժամանակներից բնավորության գիծ կար` անհաջող հայտարարություններ անել, հետո նույնքան անհաջող կերպով բացատրություններ տալ` վատ վիճակի մեջ դնելով եւ իրեն, եւ գերատեսչությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` կոալիցիայի վերաբերյալ իր նախկին հայտարարության առիթով տված մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ ի պատասխան լրագրողների հարցերի, Վարդան Օսկանյանն ասել էր. «Ես ասել եմ՝ այն, ինչ որ այսօր Հայաստանում կա` քաղաքագիտական իմաստով ֆորմալ է, բայց նույն զրույցում երբ հարցրել են` ինչու դուրս չի եկել, ասել եմ` այն, ինչին ես չեմ մասնակցել` չեմ կարող գնահատական տալ: Ես կոալիցիայի իմաստը բացատրել եմ զուտ քաղաքագիտական իմաստով, այսինքն, իրոք, թե այս տարիներին ինչ հարաբերություն է եղել կոալիցիոն անդամների մեջ, ես չեմ մասնակցել եւ չեմ կարողանա գնահատական տալ»:

Ըստ Շարմազանովի, փաստորեն, ժամանակներն Օսկանյանին չեն փոխել եւ որպեսզի ավելի տպավորիչ լինի, ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ օրինակներ բերեց. «Դեռեւս 2007-ին նա ԱԺ-ում հայտարարում էր, որ ճանաչում է Կարսի պայմանագիրը, այնուհետեւ բավականին անհաջող բացատրություններ էր տալիս, թե ինչը նկատի ունի, ազատագրված տարածքներն անվանում էր «օկուպացված», հետագայում փորձելով արդարանալ, իրականում ավելի խճճելով իրավիճակը, հայտարարում էր, թե բանակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, խոսում էր ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ներգրավվածության մասին, այնուհետեւ դարձյալ անհաջող կերպով փորձում էր բացատրել, թե ի՞նչն է նկատի ունեցել: Այս ամենը մի բան են ցույց տալիս` նախկին արտգործնախարարը ոչինչ չի սովորել, եւ ոչինչ էլ չի մոռացվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30