Լրահոս
Օրվա լրահոսը

Սոմալիի օլիմպիական կոմիտեի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները զոհվել են

Ապրիլ 04,2012 23:51 Share

Ազգային թատրոնը պայթեցնելու հետեւանքով Մոգադիշոյում զոհվել են Սոմալիի օլիմպիական կոմիտեի նախագահ Ադեն Յաբարոն եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամմադ Նուրը:
Զոհերի եւ տուժածների ճշգրիտ թվի մասին ոչինչ չի ասվում: Նախնական տվյալներով, ականը պայթեցրել է մի մահապարտ: Սակայն ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ Սոմալիում գործող ահաբեկչական բազմաթիվ խմբավորումներից ոչ մեկը չի վերցրել:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել