Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը «Ուվալնյատի օրի» հեղինակի հանդեպ «Հետապնդման համար որևէ իրավական հիմք» չի տեսնում (տեսանյութ)

Ապրիլ 06,2012 12:58

Aravot.am-ը քանիցս անդրադարձել է բլոգեր Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի համար հեղինակի հանդեպ սկսված հետապնդումներին: Մասնավորապես,  ուժային կառույցները փորձել են գրաքննություն սահմանել երիտասարդ բլոգերի երկի վրա, Հովհաննեսին կանչել են ռազմական ոստիկանություն հարցաքննության և այլն:

Aravot.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ Հ. Իշխանյանի նկատմամբ տեղի ունեցածը համարու՞մ է մարդու իրավունքների ոտնահարում: Պաշտպանը պատասխանեց. «Ցանկացած գեղարվեստական երկի նկատմամբ հետապնդման, մասնավորապես այս դեպքի կապակցությամբ մենք ունենք մեր դիրքորոշումը. որևէ իրավական հիմք չենք տեսնում  հետապնդման համար: Սա կարող է մեր կողմից ապագայում գրաքննություն գնահատվել, բայց այսօր չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ մենք ունենք դիմում Հովհաննես Իշխանյանից, և գործը գտնվում է ընթացքի մեջ»:

Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ իրենք ակտիվորեն հետևում են այս գործին՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնեց. «Նախապես կարող եմ ասել, որ գեղարվեստական երկերի նկատմամբ  ցանկացած գրաքննության փորձ խստորեն մեր կողմից դատապարտվում է և ընկալվում՝որպես խոսքի ազատության իրավունքի լուրջ սահմանափակում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30