Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դարձավ Orange-ի առաջին բաժանորդը, ով կմեկնի դեպի այն երկիր, որտեղից զանգ է ստացել

Ապրիլ 18,2012 16:29

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Ժաննա Բայանդուրյանն է, ում զանգահարել էր իր ամուսինը Ռուսաստանից: Ժաննա Բայանդուրյանն այսօր Orange-ի գլխավոր խանութում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայից և ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի երկու տոմսի հավաստագիր:

«Շնորհավորում ենք Ժաննային, հուսով ենք, որ անակնկալը ստացվեց, և նրա համար իսկապես սպասված նվեր էր այս ճամփորդությունը: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ, դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզպես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:

R

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30