Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ Ոստիկանությունում

Ապրիլ 18,2012 19:01

Այսօր, ապրիլի 18–ին, Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին Երևան քաղաքի Ոստիկանության վարչության պետի օպեր գծով տեղակալ ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը ներկայացրեց Ոստիկանության Մաշտոցի բաժնի նոր պետին։

Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ապրիլի 17-ին ՀՀ Ոստիկանապետ գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է վերցվել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ գնդապետ Ավետիք Աբրահամյանը։

ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Մհեր Ավագյանը, ով մինչ այդ եղել է կադրերի ռեզերվում։ Ի դեպ, Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Մհեր Ավագյանը Ոստիկանությունում շարքային պաշտոն սկսել է վարել հենց Մաշտոցի բաժնից։

ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Եգոր Անտոնյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։ Այդ պաշտոնին նշանակվել է Ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Գալստյանը։ ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է վերցվել Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ով մինչ այդ եղել է Ոստիկանության կադրերի ռեզերվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30