Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աբովյան փողոցում հանդիսավորությամբ բացվել է Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը

Ապրիլ 18,2012 19:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշովը հանդիսավորությամբ բացել են բարերարի արձանը, որը կանգնեցվել է Երևանի Աբովյան փողոցում, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ: Արձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:

Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար: «Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունը այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երևանի քաղաքապետին, որ հրավիրելով մեզ Երևան՝ հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բամանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցությունը»,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:

Աբովյան փողոցում արձանը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ճիշտ այն վայրում, որտեղից ամիսներ առաջ ապամոնտաժվել էին որպես խանութներ գործող ժամանակավոր կառույցները:

Հուշարձանի հեղինակը  ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել