Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ժամանակն է եկել, որ ձերբազատվենք ոմանց կարծրացած, գավառական մենթալիտետից». Էմիլ Մարկ

Ապրիլ 21,2012 14:52

 

24-ամյա մոդել Էմիլ Մարկը մասնագիտությամբ լեզվաբան է, սովորում է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական լեզուների  բանասիրության ֆակուլտետում: 2003 թ-ից զբաղվում է մոդելինգով.  «Սկզբում հազարավոր մասնակիցներից ընտրվեցի «Կուբ 2» հեռուստաշոույում մասնակցելու համար, այդպես փոքր – ինչ հայտնի դարձա ու որոշեցի «Ատեքս» նորաձևության կենտրոնում դասընթացների գնալ ու մասնագիտանալ, հետագա մասնագիտական աճս ավելի արագ ընթացավ, շուրջ 9 տարվա մոդելային փորձից հետո հայտնվեցի Եվրոպայում, որը համարում եմ իմ կյանքի նոր փուլը, այս ասպարեզում իմ նոր ասելիքը», – պատմում է Էմիլը, «նոր ասելիքն» էլ պարզաբանում է այսպես՝  նոր խոսք, նոր ոճ, նոր էքսպերիմենտներ, նոր մասնագիտական դպրոց, որն  օրեցօր գաղտնիքներ է բացահայտում:

Էմիլը երբեք չի սիրել մրցել, թեև բազմաթիվ առաջարկներ է ունեցել. «Ինձ ավելի շատ աշխատանքն ու իր հետևանքներն են հետաքրքրում, ես սիրում եմ իմ աշխատանքը», – ասում է նա: 2011թ-ից առաջարկներ է ստացել մեկնելու Ֆրանսիա և աշխատելու պրոֆեսիոնալ  թիմի հետ, ունեցել է բազմաթիվ ֆոտոշարքեր: Շրջագայել նույնպես սիրում է, վերջերս եղել է Հռոմում, Փարիզում, Միլանում, Մոնակոյում, Կորսիկայում: Իմ այն հարցին, թե Հայաստանում դժվար չէ՞ հայ տղային մոդելինգով զբաղվել, Էմիլը պատասխանում է. «Եկեք այլևս այդ տարանջատումները չդնենք մասնագիտությունների միջև: Ժամանակն է եկել, որ ձերբազատվենք ոմանց կարծրացած, գավառական մենթալիտետից ու ոգևորենք այն մարդկանց, ովքեր փորձում են բաց դաշտը լրացնել: Ես համարձակորեն սկսել եմ իմ մոդելային կարիերան 9 տարի առաջ  ու սկսածս գործը երբեք կիսատ չեմ թողնի, թեկուզ եթե գործունեությունս շարունակվի Եվրոպայում»: Մոդելային կյանքը հավերժ չէ, իսկ այն ժամանակ երբ Էմիլ Մարկը դադարի հանդես գալ որպես մոդել, նա նախատեսում է բացել իր սեփական մոդելային դպրոցը, որտեղ կկրթվեն ապագա մոդելները: Եկամուտից խոսել չցանկացավ, թեև ասաց, որ իր կոմերցիոն հարցերով ինքնուրույն է զբաղվում, սակայն Հայաստանում իր կողքին ունի PR մենեջեր, ինչպես նաև` այնպիսի մարդիկ, ովքեր միշտ օգնում են իրենց խորհուրդներով:

Հայ երիտասարդների հագնվելու ու ոճի մասին Էմիլն ունի իր կարծիքը.  «Ներկայումս կարող ենք տեսնել այնպիսի երիտասարդների, ովքեր շատ ճաշակով են հագնվում, շատ ճիշտ գունային համապատասխանություններով ու շեշտադրումներով, բայց հիմա էլ ուրիշ խնդիր ունենք. չնայած դարձել ենք ճաշակով ու խնամված, բայց չգիտենք` այդ հագուստը ո՞ր առիթով կրել, և խնդիրը առօրյա ու ոչ առօրյա հոգուստների միջև տարբերակում դնելն է»:

  Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30