Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիկում հիշեցին վարչապետի խորհուրդը՝ «կովը կթելուց առաջ պետք է լվալ կրծքերը»

Ապրիլ 23,2012 15:22

Այսօր վարդենիկցիների հետ հանդիպման ընթացքում  ՀԱԿ թեկնածու Սպարտակ Ջիվանյանը ելույթում նշեց. «Հիշո՞ւմ եք ժողովուրդ, մի տարի առաջ որ վարչապետն ասեց՝ դեմքով դեպի գյուղ: Եկավ սաղի խաբեց, սաղ ընկան բանկերի դուռ, չկարողացան այդ տոկոսները փակել: Մի հատ էլ սկսեց իր շրջանառությունը գյուղերում՝ ՀՀԿ-ի տոմսեր բաժանելու: Ադ ժամանակ ինքը հիշեց, որ ասել է՝ դեմքով դեպի գյուղ ու ինչ հանճարեղ միտք արտահայտեց՝ կովերը կթելուց առաջ պետք է լվալ կրծքերը: Միակ հանճարեղ բանը, որ ասել էր վերջին 4-5 տարում: Ու այդպես էլ կրծքերը իր ձեռքում՝ վերադարձավ Երեւան» :

Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ. «Ես չեմ ասում վարդ ու ծաղիկ էր մեր ժամանակ, բայց մենք առավոտ շուտ աշխատանքի ենք գնացել, չենք գողացել: Այսքան կռվեցինք, ինչի՞ էինք կռվում Ղարաբաղի համար, որ իրենք գային դաստաներով Երեւանում ապրեի՞ն: 2010-ին երաշտ եղավ, դրանում մեղավոր է եղել պետությունը: Ինչի՞ պտի բանկերն աշխատեին նույն տոկոսով, թող բանկը գա, գյուղացու հետ կիսվեր այդ վնասը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30