Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը մարտունեցիներին խորհուրդ է տալիս. «Երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք՝ շպրտեք վրան»

Ապրիլ 23,2012 16:17

«Երբ ձեզ վաուչեր էինք տալիս՝ կարող է լավ չստացվեց, բայց ես ինձ մի օբյեկտ չվերցրի: Ինքը վաուչեր տվեց՝ Քաջարանի մոլիբդենը վերցրեց»,- այսօր Մարտունիում ՀԱԿ-ի քարոզարշավին նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա մարտունեցիներին հարցրեց. «Տեսե՞լ եք կադրերը՝ վարչապետին ասում են՝ Բագրատյանը բանավեճի է կանչում՝ ասում է ցտեսություն ու շուռ գալիս գնում: Հո հետեւից խոսալով չի՞, ասելիք ունեիր, դե գայիր խոսայիր»: Բագրատյանը Սերժ Սարգսյանի չիրականացած ծրագրի կետերը կարդալուց հետո՝ մարտունեցիներին խորհուրդ տվեց. «Երբ Սերժը գա ստեղ, Բուշի վրա ո՞նց կոշիկ շպրտեցին, մի թայ կոշիկ էլ դուք հանեք խփեք»:

Մարտունիում շատ ջերմ ընդունեցին Ստեփան Դեմիրճյանին: Մի կին նրա ելույթի ժամանակ գոռում էր.  «Դու արժանի հոր զավակ ես, օր դու եղար՝ մենք կօրհնվինք, քու հոր վախտն մեր վիճակն ամենալավն է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30