Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան. «Քոչարյանը Անգլիայի թագուհին է, Սերժ Սարգսյանը կդառնա թագուհու դուստրը»

Ապրիլ 23,2012 17:56

Երանոսի ճանապարհը ահավոր քարուքանդ վիճակում էր: Այդ առնչությամբ երանոսցիների հետ հանդիպմանը  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց. «Ինչո՞ւ չի ասֆալտապատվել, որովհետեւ ասել եք նրանց «ոչ», ձայն չեք տվել, դրա համար էլ չի ասֆալտապատվել: Դուք գիտե՞ք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչու կարողացան տիրել այս երկրին, որովհետեւ խորհրդարանն իրենց գրպանում է: Մենք մի խնդիր ունենք՝ վերցնել, կորզել խորհրդարանը՝ Սերժ Սարգսյանից: Հենց վերցրեցինք՝ նրա ոտքերը կտրվելու են: Նա այլեւս չի կարող ՀՀ նախագահ կոչվել: 98-ին Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դաշինքով խորհրդարանը դուրս եկավ Քոչարյանի տակից, Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Քոչարյանը դարձավ Անգլիայի թագուհի»: Քոչարյանին թագուհի կոչելու միտքը շատ զվարճացրեց երանոսցիներին:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի. «Ինքն էլ է ասել՝ իշխանությունը Վազգենի ու Դեմիրճյանի ձեռքում են, ես ընդամենը դիտորդ եմ: Անգլիայի դիտորդ թագուհի է հիմա նա: Եթե չընտրեք Սերժին, Սերժ Սարգսյանն էլ կդառնա Անգլիայի երկրորդ թագուհին կամ թագուհու դուստրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30